LED թերապիան կոսմետոլոգիայում

2024/01/23

LED թերապիան, որը նաև հայտնի է որպես լուսարձակող դիոդային թերապիա կամ ֆոտոբիոմոդուլյացիա, ոչ ինվազիվ կոսմետոլոգիական բուժում է, որն օգտագործում է լույսի տարբեր ալիքները՝ մաշկի առողջությունը խթանելու և տարբեր խնդիրներ լուծելու համար:

LED թերապիան կոսմետոլոգիայում տարածված մեթոդ է իր բազմակողմանի արդյունավետության և անվտանգության պատճառով: Այն ունի նաև բարերար ազդեցություն բջջային մակարդակում, քանի որ խթանում է ադենոզինեռաֆոսֆատի արտադրությունը, որը բջիջների էներգիայի հիմնական աղբյուրն է։

Ե՞րբ է կիրառվում LED թերապիան։

 

LED լուսարձակման ալիքներն ունեն տարբեր  երկարություններ՝ կարմիր, կապույտ և ինֆրակարմիր սպեկտրում:

Կարմիր լույսը հաճախ օգտագործվում է հակածերացման և կոլագենի արտադրության խթանման համար:

Կապույտ լույսն արդյունավետ է ակնեի բուժման համար:

Ինֆրակարմիր լույսն ունի ավելի խորաթափանց ազդեցություն մաշկի վրա։

LED թերապիան կոսմետոլոգիայում։

 

  • Հակատարիքային ազդեցություն։ Կարմիր LED լույսը, սովորաբար, օգտագործվում է կոլագենի արտադրությունը խթանելու համար՝ նվազեցնելով բարակ գծերի և կնճիռների տեսքը: Իսկ կոլագենի ավելացումը բարելավում է մաշկի առաձգականությունն ու ամրությունը:
  • Ակնեի բուժում։ Կապույտ LED լույսն ունի հակաբակտերիալ ազդեցություն ակնեի վրա։
  • Վերքերի և սպիների նվազեցում։ Ինֆրակարմիր լույսը կարող է ավելի խորը ներթափանցել մաշկի մեջ՝ նպաստելով նրա ապաքինմանն ու սպիների տեսքի փոփոխությանը:
  • Հակապիգմենտային ազդեցություն: Որոշ ալիքների երկարությունները կարող են օգնել նվազեցնել հիպերպիգմենտացիան և կարմրությունը՝ ապահովելով մաշկի ավելի հավասար երանգ:
  • Մաշկի երիտասարդացում։ LED թերապիան հաճախ օգտագործվում է մաշկի ընդհանուր երիտասարդացման համար՝ բարելավելով մաշկի կառուցվածքն ու տեսքը:

Ամփոփելով՝

LED թերապիան կարող է օգտագործվել կոսմետոլոգիական այլ միջոցառումների հետ համատեղ՝ բուժական արդյունքները բարելավելու նպատակով։ Թեև մեթոդն անվտանգ է, սակայն խորհուրդ է տրվում խորհրդակցել մաշկի խնամքի մասնագետի հետ՝ ելնելով պացիենտի անհատական կարիքներից և մտահոգություններից: